Phishing and antiphishing tools

Ֆիշինգի մասին

Ֆիշինգ (phishing), կիբեռհանցագործության տեսակ, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը։ Սա կատարվում է զանգվածային  էլեկտրոնային սպամ նամակների միջոցով, որոնք հասցեատիրոջը հասնում են հայտնի բրենդների անունից, ինչպես նաև տարբեր ծառայությունների վերաբերյալ անձնական նամակներ, օրինակ բանկի կամ սոցիալական ցանցերի կողմից։ Նամակը հաճախ պարունակում է ուղղակի կայքի հղումը, որը արտաքնապես չի տարբերվում իրական նույն կայքից։ 
Այն բանից հետո, երբ  հաղորդագրության օգտատերը ստանում է կեղծ էջը, խաբեբաները (հաքերները) տարբեր հոգեբանական հնարքներով փորձում են դրդել օգտատիրոջը մուտք գործել կեղծ էջ՝ իրենց իրական մուտքանունը և գաղտնաբառը լրացնելով, որը հաքերներին թույլ է տալիս մուտք գործել դեպի օգտատիրոջ բանկային հաշիվ կամ ակաունտ։ 
Իբրևագրոհը սոցիալական ինժեներիայի տարատեսակներից մեկն է, որը հիմնված է ցանցային անվտանգության հիմնադրույթների չիմացության վրա. օրինակ՝ շատերը չգիտեն, որ որևէ ընկերություն կամ կազմակերպություն երբեք չի ուղարկում հաղորդագրություն, որում տեղեկություն է խնդրում ձեր անձնական տվյալների, ծածկագրի կամ այլնի վերաբերյալ։ 
Ֆիշինգից պաշտպանվելու համար հիմնական ինտերնետ-դիտարկիչները պայմանավորվել են նույնական միջոցների կիրառման մասին, օգտատերերին իրազեկելով, որ բացվել է ոչ պաշտոնական հաքերային կայք, որը կարող է պատկանել խարդախներին։ 
Նորագույն դիտարկիչները արդեն ունեն նմանատիպ հնարավորություն, որը համապատասխանաբար կոչվում է «անտիֆիշինգ»։
Ավելին՝հղումով

Հակաֆիշինգային գործիքների հղումներ

Search